Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է մեջքը բաց, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով ատլասե, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է վարսերը, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են զարդերը։ Հրապարակմանը կից Մերին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ջուրն աշխարհի ամենափափուկ ու ամենաթույլ արարածն է, բայց ամուրն ու պինդը հաղթահարելու մեջ այն անպարտելի է, եւ աշխարհում չկա հավասար․․․»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին փայլուն, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մերին այն համադրել էր սեւ, ոճային պայուսակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոցներ ու մատանի։ «Սովորիր տեսնել, թե որտեղ է մութ եւ լսել, թե որտեղ է լուռ։ Մթության մեջ լույս կտեսնես, լռության մեջ կլսես ներդաշնակությունը…»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։