Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ժաննան սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու արեւային ակնոցը։