Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գարնանային կերպարում է։ Նա ջինսե բաճկոն է ընտրել, որը համադրել է սեւ պայուսակի հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շխպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Ծիծաղիր այնտեղ, ուր լաց ես եղել։ Փոխիր պատմությունը»,- հրապարակումն այսպես է մակագրել Ժաննան։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ժաննան վարդագույն բլուզ էր կրում, հավաքել էր մազերը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին օգտագործել էր «իմ երազանքների լուսանկար» հեշթեգը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Սիրուն»։