Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մայրամուտն ինձ բուժեց, երբ ամբողջ երկինքը չկարողացավ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։