Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ է կրում, ոճային վերնազգեստ։ Ժաննան հավաքել է մազերը, խոշոր աքսեսուար՝ ականջօղեր ընտրել։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին, իսկ հրապարակման մեկնաբանություններում անգլերենով գրել է. «Ամենն, ինչի կարիք ես ունեմ, վարդագույն երկինքն են ու միայնակ ժամանակ»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Ինչպես միշտ, յուրատահուկ», «գեղեցկուհի»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Ժաննան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկուհի աղջիկ»։