Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, պատկերված է արեւի շողերի ներքո։ Գայանեն կրում է սեւ բլուզ: Արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու առօրյա շպար ընտրել։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ վզնոցը։ Հրապարակմանտ կից Գայանեն գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հրաշք», «Հրաշքների հրաշք», «Ուղղակի հիասքանչ», «Բոլոր ժամանակների Հայոց ադամանդը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր օվկիանոսի ֆոնին։ Նա ջինսե շորտ էր կրում, սպիտակ բլուզ։ Դերասանուհին արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ վզնոց ու արեւային ակնոց ընտրել։