Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է նուրբ վարդագույն բլուզի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը կարճ մազերով է եւ արտահայտիչ շպարով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ կարճ մազերը սազում են Լիլիթին։ «Յուրահատուկ ու հմայիչ գեղեցկուհի»,- նշել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել էր նոր կերպարում։ Կադրերում նրա վարսերը կարճ էին, մեղմ շպարով էր։ Լիլիթը կրում էր բաց երանգի հագուստ եւ նույն գույնի մորթով վերնազգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էր աքսեսուարը՝ մեծ ականջօղը։