Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ, ծաղկավոր, եթերային զգեստ, իսկ կերպարը համալրել են սեւ երանգի բարձրակրունկները։ Կադրում նա կերպարանք է ընդունել աթոռին նստած։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։