Մոսկվայում Vegas կենտրոնի բեմում երեկ «Միսս Տիեզերք-2013» գեղեցկության մրցույթի շրջանակներում կայացել է ազգային հագուստների շոու: 86 պետությունների գեղեցկուհիներ խիստ ժյուրիին են ներկայացրել իրենց ազգային հագուստները: Այս մասին գրում է LuxLux կայքը:
«Միսս Տիեզերք» մրցույթի կիսաեզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին: 86 մասնակիցներից ժյուրին կընտրի 16-ին: «Միսս Տիեզերք-2013» մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 9-ին: