«Միսս Վրաստան» տիտղոսակիր Ջանեթ Կերդիկոշվիլին չի մասնակցի «Միսս տիեզերք-2013» մրցույթին, որը մոտ օրերս տեղի կունենա Մոսկվայում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նրա էջը հեռացվել է «Միսս Տիեզերք» մրցույթի պաշտոնական էջից։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատճառը քաղաքական է. Վրաստանն ու Ռուսաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։
22-ամյա վրացուհի գեղեցկուհին մասնակցել էր «ՎԻԱ ԳՐԱ»-ի մրցույթին և հասել եզրափակիչ։ Նրա, ինչպես նաև ղազախ և ուկրաինացի երկու աղջիկներից բաղկացած եռյակը համարվում էր ամենագեղեցիկներից մեկը և հաղթանակի հիմնական հավակնորդներից:
Սակայն վրացի մասնակիցը վերջին պահին հայտարարել էր, թե չի երգելու աղջիկների հետ։ Վերջիններս ստիպված դուետով էին հանդես եկել, սակայն ժյուրիին չէին տպավորել։
«Միսս Տիեզերք» միջազգային մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին Crocus City Hall-ում։