Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը: Մեզ հետ զրույցում Շուշանը նշեց, որ վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է կայացած նորաձեւության շաբաթին:

 

«Քանի որ «Միսս ԱՊՀ» տիտղոսն ինձ թույլ է տալիս մասնակցել ԱՊՀ-ի տարածքում գործող տարբեր նորաձեւության ցուցադրությունների, իմ' Մոսկվայի պրոդյուսերը կազմակերպեց, որպեսզի մասնակցեմ նաեւ այնտեղ անցկացվող նորաձեւության շաբաթին: Սակայն ժամանակը քիչ էր, ու ստիպված եղա քայլել միայն դիզայներ Սաբինա Մակի ցուցադրությանը: Ընդամենը մի քանի օր մնացինք այնտեղ ու անմիջապես վերադարձանք, քանի որ այստեղ եւս շատ աշխատանքներ ունեի»,- պատմեց Շուշանը:

 

«Միսս ԱՊՀ» տիտղոսը մոդելին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ զբաղվել մոդելային կարիերայով: Նույն նպատակով Շուշան Երիցյանը ընկերուհու' Տաթեւ Սարգսյանի հետ միասին այս շաբաթ պատրաստվում է մեկնել Սինգապուր:


«Չեմ կոնկրետացնի, թե ինչ նպատակով եմ մեկնում Սինգապուր: Այնտեղ առաջարկներ ունեմ, բայց մինչեւ ամեն ինչ չհաստատվի, կխուսափեմ խոսել դրանց մասին: Ամեն դեպքում, եթե անգամ գործնական հարցերս չկարգավորեմ, ապա հաստատ Տաթեւի հետ միասին մի լավ կհանգստանանք ու կվայելենք արեւը»,- հավելեց նա:

Ի դեպ' Շուշանը նշեց նաեւ, որ «Միսս ԱՊՀ» լինելն իրեն թույլ չի տալիս Հայաստանում զբաղվել դերասանական արվեստով:


«Ըստ պայմանագրի' «Միսս ԱՊՀ» դառնալուց հետո որոշ բաներ պետք է փոխվեին իմ կյանքում: Նախ այնքան էլ չի խրախուսվում, որ մասնակցեմ հայաստանյան նախագծերին, նախընտրելի է, որ թեկուզ երկար ընդմիջումներով լինեմ արտերկրյա նախագծերում, քան այստեղի: Պայամանագիրը թույլ է տալիս նկարահանվել դրսում ստեղծվող ֆիլմերում, այսինքն' դերասանական կարիերաիս վերջ չեմ տվել»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։