Մոդել Շուշան Երիցյանը ինստագրամի story բաժնում հրապարակել է ընկերուհու՝ դերասանուհի Տաթև Սարգսյանի լուսանկարը, որին կից գրել է․ «Ընկերուհի, ով տարբերվող գեղեցկություն,խոր ներաշխարհ, բարձր ինտելեկտ, նուրբ հոգի ունի, ով մտածել, ինքնադրսևորվել գիտի, ով ուրիշ արժեհամակարգ ունի։ Շնորհակալ եմ, որ «զուրկ» ես արտաքին և ներքին վուլգարությունից ու էժանությունից, որ կանացիությունդ չես կորցրել, որ տեսակ ունես, որ կողքիդ միշտ հպարտ եմ քայլում»։