Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը մտածում է որպես երգչուհի ներկայանալու մասին. այս մասին Շուշանը հայտնեց Life.panorama.am-ին:

 

«Անկեղծ ասած' արդեն երկու ամիս է Կոնսերվատորիայի դասախոս Նունե Ալբերտովնայի մոտ զբաղվում եմ ձայնիս մշակմամբ: Հստակ ասել չեմ կարող, բայց եթե որոշ ժամանակ անց զգամ, որ կարող եմ ինձ թույլ տալ որպես երգչուհի ներկայանալ, ապա ինչու ոչ' կերգեմ ու տեսահոլովակներ կթողարկեմ»,- նշեց մոդելը:

 

Ի դեպ' Շուշանը մինչ ամանոր պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ հոլիվուդյան շուկա մուտք գործել.

 

«Կարծում եմ' հայկական շոու բիզնեսը անկում է ապրում, այստեղ ամեն մեկը կարճ ժամանակում կարող է հասնել իր պիկին ու դրանից ավել առաջ չշարժվել եւ չաճել: Դրա համար էլ առջեւում կփորձեմ գնալ երազանքիս հետեւից: Ես չգիտեմ' որքանո՞վ ինձ մոտ կշստացվի, բայց ուզում եմ ամեն բան անել ու փորձել միացյալ նահանգներում գործող հայկական շուկայից դուրս որպես դերասանուհի քայլեր կատարել»,- նկատեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում