Գրեթե միշտ սկանդալային քննարկումների կենտրոնում հայտնվող մոդել Անահիտ Հարությունյանը, երեկ իր Instagram-ում ամբողջովին մերկ լուսանկար հրապարակելով, նոր խոսակցություններ է հրահրել:


Բարդույթներ չունեցող եւ կարծրատիպեր կոտրող մոդելը Life.panorama.am-ի հետ զրույցում նախ ժպիտով նշեց, թե լուսանկարում մերկ չէ.

«Մարդիկ մերկ ծնվում են, իսկ լուսանկարում ես մերկ չեմ»,- նշեց նա:
Հետաքրքրվելով, թե գորգերի ֆոնին արված նկարը նոր աշխատանքի մասի՞ն է խոսում, Անահիտը պատասխանեց.


«Ոչ, այդ առումով նոր աշխատանք չի սպասվում, քանի որ դա երկու տարվա վաղեմություն ունեցող լուսանկար է, պարզապես միայն հիմա որոշեցի հրապարակել»:

 

Ինչպես միշտ' Անահիտ Հարությունյանը չի մտահոգվում հանրության քննարկումներից, իր խոսքով' սովորել է այդ ամենին:


Նախորդ տարի իր տարեդարձին մեզ հետ զրույցում Անահիտը նշել էր, թե վերջին շրջանի լռությունից հետո պատրաստվում է ակտիվ աշխատել: Եվ ահա, Անահիտն առաջինը Life.panorama.am-ին հայտնեց, որ հաշված օրեր հետո որպես դերասանուհի է ներկայանալու:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։