Օրեր առաջ տեղի ունեցավ Գեւորգ Մարտիրոսյանի նոր՝ «Սրտիս դու անուն» տեսահոլովակի պրեմիերան: Պարզվում է՝ երգի բառերի հեղինակը հայկական մի շարք սերիալներից հայտնի Տաթեւ Սարգսյանն է: Նա անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ՝ խոսելով նոր համագործակցությունների, երազանքի իրագործման, իր հասցեին պարբերաբար հնչող բամբասանքների, ինչպես նաեւ առաջին անգամ որպես մոդել ներկայանալու մասին:

Երազանքի հետքերով
Երազանք եմ ունեցել ընդունվել Մոսկվայի պետական համալսարան, եւ այժմ սովորում եմ երեւանյան մասնաճյուղում: Շատ լավ տարի է՝ բազում հաջողություններով: Երբ հետ ես նայում, հասկանում ես, որ ամեն ինչ ճիշտ հերթականություն ունի: Այնտեղ դրական եւ շատ հաճելի մթնոլորտ է, քանի որ շուրջս խելացի եւ գեղեցիկ մարդիկ են: Առավոտյան արթնանալն ինձ համար մեծ խնդիր է, բայց հեշտությամբ եմ հաղթահարում, քանի որ գիտեմ՝ ինչ դրական մթնոլորտում եմ հայտնվելու:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։