Օրերս համացանցում տարածում գտավ սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի «Ուսուցիչ» կոչվող երգը, որը լայնորեն քննարկվեց ցանցաբնակների կողմից: ESem.am-ն այս մասին զրուցեց Դիանայի հետ և պարզեց, արդյոք նա երգչուհու կարիերա է սկսել:
Դիանա Գրիգորյանի փոխանմամբ՝ երգը ձայնագրվել է մի քանի տարի առաջ, երբ վոկալի դասընթացների է գնացել Արմանուշ Լևոնովնայի մոտ: «Որպես հաղորդավարուհի՝ ինձ համար շատ կարևոր է ճիշտ շունչ վերցնելու, արտաշնչելու և այլ նրբությունների տիրապետելը, որպեսզի խոսքս ճիշտ լինի: Տկն Արմանուշի մոտ ուսանելուս շրջանում մոտենում էր ուսուցչի տոնը և հայտնի պրոդյուսերի կողմից առաջարկ եղավ, որ տոնին նվիրված երգ կատարեմ: Սկզբում երկմտեցի, քանի որ երգչուհի չեմ և երբևէ չեմ հավակնել լինել, ի վերջո, համաձայնեցի և կատարեցի Արամայիս Սահակյանի խոսքերով «Ուսուցիչ» երգը,- ասաց Դիանան և հավելեց, որ երգի ձայնագրման համար մոտ մեկ ամիս անցկացրել է ձայնագրման ստուդիայում: - Ինձ ասում էին՝ ժպիտով երգի. խնդիր կար, որ երգն ավելի շատ լինի որպես երկխոսություն, քան երգ և մեկ ամիս պահանջվեց, որպեսզի ստացվի այն, ինչ ցանկանում էին»:
Դիանայի փոխանցմամբ՝ այդ երգի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանվեր, սակայն մինչ ուսուցչի տոնը չեն հասցրել իրագործել այդ մտահղացումը: Հետո այլևս չեն վերադարձել այդ թեմային, քանի որ ժամանակավրեպ էր:
Դիանա Գրիգորյանը նշեց, որ ինքը երգչուհի չէ և չի պատրաստվում երգել, իսկ երգը երևան է եկել այն բանից հետո, երբ մայրիկը գտել է «մինիդիսկը», որի վրա այն ձայնագրված էր: «Կրկին լսեցինք և հիշողություների գիրկն ընկանք, հիշեցի Արամայիս Սահակյանի արձագանքը: Ցանկություն ունեի երգն ունենալ համակարգչիս մեջ: «Հարազատ թշնամի» սերիալում Լիլիին մարմնավորող Անուշիկը վերցրեց այն, որպեսզի գցի համակարգչի մեջ: Հենց նա էլ իմ նկարներով տեսանյութ էր հավաքել, կցել երգին և տեղադրել ֆեյսբուքյան էջումս: Սկզբում ասացի՝ ինչու ես նման բան արել, տես մարդիկ ինչեր են խոսելու, նա էլ ասաց, թե լավ, հետաքրքիր երգ է: Ճիշտն ասած, ես էլ ընկա հիշողությունների գիրկն ու չպնդեցի որ հեռացնի»,- ասաց սցենարիստն ու հավելեց, որ ինքն անձամբ չէր տարածի այդ ձայնագրությունը:
Շարունակությունը` այստեղ: