Ըստ ասեկոսեների'սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը նամակ է գրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին'խնդրելով գումար հատկացնել պատմական սերիալ նկարահանելու համար: Բլոգերներից մեկը նաև նշել է, որ հենց այդ խնդրով Կարեն Կարապետյանն անհապաղ իր մոտ է կանչել Դիանային:

 

Asekose.am-ը կապ հաստատեց Դիանայի հետ, ով զրույցում հաստատեց տեղեկության միայն մի մասը.

 

«Այն, որ ես գեղարվեստական և պատմական ֆիլմ ցանկանում եմ նկարահանել, իրողություն է, բայց ինչ վերաբերում է նրան, որ ես այդ հարցով դիմում եմ որևէ մեկին'պարզապես սուտ է: Նման բան չկա, անհիմն խոսակցություններ են»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գրիգորյանը:

 

Սցենարիստը ամեն դեպքում չցանկացավ մանրամասնել ու պատմել ֆիլմի մասին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում