Դերասանուհի Դիանա Գրիգորյանը, նույն ինքը՝ «Քաղաքում» սերիալի Իռենչոն, նշել է ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 22 տարին: esem.am-ը շնորհավորել է հոբելյարին ու պարզել, թե ինչով է այս տարի առանձնացել նրա տարեդարձը:
Դիանայից տեղեկացանք, որ այս տարի ծննդյան մեծ տոն չի կազմակերպել, փոխարենը, հարազատներով հավաքվել են տանն ու նշել առիթը:
Նա բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստացել թե´ ծանոթ, թե´ անծանոթ մարդկանցից: Կեսգիշերին նրան առաջինը շնորհավորել է մտերիմ ընկերուհիներից մեկը, իսկ առավոտյան դերասանուհուն անակնկալ են մատուցել գաղտնի երկրպագուները: Այս մասին, սակայն, Դիանան նախընտրեց չխոսել, իսկ մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում անձնական կյանքում փոփոխություններ լինեն, պատասխանեց. «Կյանք է, ոչինչ չի բացառվում»:
Դերասանուհին ակտիվ ծնունդների կողմնակից է և սիրում է, որ ծննդյան տոնին պարում և ուրախանում են: Հենց այդ պատճառով էլ իր տարդարձերը հիմնականում նշել է ակումբում կամ կարաոկեում: Դիանան, ում խոսքերով, հարազատների ու մտերիմների ծննդյան տոներին ավելի ուրախ է լինում, հիշեց իր 20-ամյակի տոնը, որն, ըստ նրա, տարբերվել է բոլոր տարեդարձերից: «Մոտ մարդկանցով, կուրսընկերներով հավաքվել էինք ակումբներից մեկում ու մինչ կեսգիշեր պարել և ուրախացել: Այդ օրը նաև կուրսընկերուհիս անակնկալ երգ նվիրեց ինձ»,-ասաց Դիանան, ում համար ամենակարևոր նվերը սրտանց մատուցած նվերն է: Իսկ այս տարի դերասանուհին գումար է նվեր ստացել, ինչպես նաև աղջկական այլ պարագաներ:
esem.am-ը շնորհավորում է դերասանուհուն, իսկ ընթերցողներին տեղեկացնում, որ ներկայացված լուսանկարները Դիանայի նախորդ տարվա ծննդյան տոնից են: