Սցենարիստ և հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայի աչքեր»… այս նախագծին հետևելու ենք հայի աչքերով, խնդիրներին մոտենալու ենք հայի սրտացավությամբ ու հոգատարությամբ, ազգովի համախմբվելու ենք այն հայի շուրջ, ով կունենա մեր օգնության անհրաժեշտությունը: Խոսում ենք լայնամասշտաբ օգնության մասին, փորձելու ենք լուծումներ տալ անլուծելի դարձած ու շատ հայ ընտանիքների հուսահատության ու ծայրահեղության հասցրած խնդիրներին: Բարեգութ մարդկանց հետ միասին անելու ենք ամեն ինչ, որ կրկին վառվեն մարած ճրագները հայ ընտանիքների, ջանալու ենք մեր օգնությամբ նրանց վերադարձնել իրենց մոռացված երջանկությունը, թույլ չտալ կորցնել հոգիներում անթեղված հույսի բեկորները: Այս մեծամասշտաբ նախագծի շրջանակներում հայի աչքերը կրկին ժպտալու են, կրկին ուրախություն են ճառագելու…..
Այս ամենին հայը ականատես է լինելու ուղիղ եթերում և մասնակից է լինելու հային երջանկացնելու, հային օգնելու բարդ, բայց չափազանց երջանկացնող, հուզող ու բավարարող գործընթացին… ուղիղ եթերում աննախադեպ անակնկալներ են լինելու… ուղիղ եթերում են որոշվելու մեր հերոսների ճակատագրերը….. իսկ մեր հերոսները երկուսն են լինելու» երկու հայ ընտանիք….. հայ հեռուստադիտողը երկուշաբթիից ուրբաթ հնարավորություն կունենա տեսնելու, ճանաչելու մեր հերոսներին ու ծանոթանալու նրանց պատմությանը… SMS-ների միջոցով հայ հեռուստադիտողը կընտրի և կօգնի իր հերոսին, իր հային' փորձելով իր կյանքի իմաստն ու արժեքը մի պահ տեսնել մեկ ուրիշի աչքերում արտացոլված երջանկության և ուրախության մեջ……
«Հայի աչքեր»….երբ աչքերի անհատակ խորքերում թաղված իր պատմության դառն իրականությունն այլևս հիշողություն է:
Եթե դուք ունեք սոցիալական հրատապ խնդիր, ապա ուղարկեք ձեր պատմությունը, լուսանկարը և կոնտակտային տվյալները մեր էլ. փոստին' [email protected], և գուցե հենց դուք և ձեր խնդիրը լինեք մեր բարեգործական հեռուստամարաթոնի ուշադրության կենտրոնում: