Այսօր դերասանուհի, նորաթուխ մայրիկ Լիդիա Գրիգորյանը նշում է ծննդյան օրը: Դերասանուհին բոլորում է 27 տարին: Այս տարի առաջին անգամ մայրիկի կարգավիճակով ծննդյան տոնը նշող Լիդիան ESem.am-ին պատմել է ամուսնու և ընկերների մատուցած անակնկալի և կյանքի ամենամեծ նվերի մասին:

Դերասանուհին, ով բալիկի՝ փոքրիկ Էդուարդի ծննդից հետո շարունակում է խաղալ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատոնում, պատմեց, որ մինչև կեսգիշեր իրենց տուն են եկել ընկերներն ու շնորհավորել են իրեն: «Մեր ընկերներից Գրիգոր Խաչատրյանն ու կինը՝ Նանան, չհամբերեցին. շամպայնով եկան ու շնորհավորեցին ինձ»,- պատմեց դերասանուհին և հավելեց, որ ուղիղ կեսգիշերին իրենց են միացել մյուս ընկերներն ու միասին շարունակել ուրախությունը: Լիդիայի փոխանցմամբ՝ ամուսնու և ընկերների պատրաստած տորթի վրա «անմար» մոմեր են եղել, որոնք փչելիս տորթի վրայի ամբողջ կակաոն տարածվել է իրենց տանը:

Ըստ դերասանուհու՝ ծննդյան տոնը մեծ շուքով նշել չի ցանկանում, որովհետև չի սիրում ուշադրության կենտրոնում լինել: Սակայն այս փաստը չի խանգարում, որ նրա ամուսինը մշտապես անակնկալներ պատրաստի կնոջ համար: Ի դեպ, Գագիկը կնոջ նվերը նախապես էր մատուցել՝ նրա համար գնելով Iphone 5S հեռախոս: Լիդիայի փոխանցմամբ՝ ամուսնու ամենամեծ նվերը որդին է՝ Էդուարդը: «Այսօր դեռևս սպասում եմ ամուսնուս նվերին: Կարող եմ ասել, որ այս տարի ավելի մեծ պատասխանատվությամբ, ուրախությամբ ու երջանկությամբ եմ նշում ծնունդս, քանի որ առաջին անգամ եմ մայրիկի կարգավիճակում ծնունդ անում»,-ավելացրեց Լիդիան, ում մայրը ծննդյան տոնի կապակցությամբ իրեն է փոխանցել իր մարգարիտներից մեկը:

ESem.am-ը ևս շնորհավորում է դերասանուհուն և ամենայն բարիք մաղթում:

 

 

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը