Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն այս տարի միամսյակը նշել է Հայաստանում, իր խոսքով` հետաքրքիր մի վայրում: Երգչուհուն ուրախացրել է հատկապես այն, որ այս տարի միամսյակի սկիզբը` Մարտի 8-ը, մեծ շուքով է նշվել մեր երկրում: «Այդ օրը փողոցում ծաղիկներ տեսա: Կարծում եմ՝ այս գեղեցիկ տոների միջոցով հայ կինը, ով փոքր-ինչ ավելի հոգսաշատ է, կարող է կտրվել առօրյա հոգսերից»,- նշեց Հռիփսիմեն և պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:
- Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:
- Շատ շնորհավորանքներ եմ ստացել, ինչը շոյում է կնոջը, նաև՝ ծաղիկներ ու տարբեր նվերներ եմ ստացել: Իհարկե, ամուսինս էլ է շնորհավորել ու նվեր տվել, բայց չեմ բացահայտի այն :)
- Ըստ Ձեզ, ո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:
- Կնոջ համար լավագույն նվերը գեղեցիկ խոսքերն են, որոնք պետք է ոչ թե միամսյակից միամսյակ հնչեն, այլ կինը միշտ արժանի է լավ խոսքերի, գնահատանքի ու ծաղիկների:
- Եթե շնորհավորում են, նշանակում է…
- Ուշադիր են:
- Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:
- Չեմ կարծում, թե հատուկ բաներ պետք է անի: Կարծում եմ՝ ծաղիկներ միշտ կարելի է նվիրել. դրանք շոյում են կնոջը, էլ ավելի կանացի են դարձնում ու գեղեցկացնում: Այնպես որ, կանանց հաճախ պետք է ծաղիկներ նվիրել:
- Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:
- Եթե մարդն իրենով հետաքրքիր է ու ոչ սահմանափակ, ապա ցանկացած առիթ, կապ չունի՝ միամսակ է, թե՝ ոչ, կարող է հետաքրքիր կազմակերպել: Այս դեպքում կարևոր չէ վայրը, կարևորն այն է, որ սիրելի, հետաքրքիր մարդկանց կողքին լինես:
- Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներնանցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:
- Քանի որ վերջին տարվա ընթացքում հիմնականում Հայաստանում չեմ եղել, ընտրել եմ Հայաստանը ու այս տարի հենց այստեղ եմ անցկացրել գարնանային տոները:
- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոներիկապակցությամբ:
- Ինձ համար տպավորված են անցած տարիներին ստացած բազում ծաղիկները:
- Ինչպե՞ս են անցնում գարնան օրերը:
- Վա՜յ, ես գարունը շատ եմ սիրում: Գարնան առաջին օրվանից կարծես հոգիդ էլ է ծաղկում, ինչպես բնությունը: Կարծում եմ՝ ինչքան լավ բան կա, գարունն իր հետ բերում է: Ուրախալի է հատկապես այն, որ գարնանը կփոխարինի իմ ամենասիրելի ամառը :)
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը