Տոնական օրերին երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջում երգչուհի Լուսինե Պողոսյանի բնակարանից լուսանկար էր հրպարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ Լուսինե Պողոսյանի տանը ծնվեց «Մեղավոր, թե անմեղ» զուգերգի գաղափարը, իսկ նոր տանը կրկին նոր գաղափարներ կարող են ծնվել: Շնորհավոր»:
Life.panorama.am-ը երգչից փորձեց տեղեկանալ, թե արդյոք այդ գրառումը Լուսինե Պողոսյանի հետ կրկին համատեղ աշխատանքի ակնարկ էր, որին ի պատասխան Մհերը նշեց. «Ինչպես իմ գրառման մեջ էի նշել, իմ ու Լուսինեի զուգերգի գաղափարը մեկ տարի առաջ ծնվեց, որը կյանքի կոչելով՝ մեզ հաջողություն բերեց: Իսկ այս տարի տոնական օրերին Լուսինեի տանը հավաքվեցին ու մտածեցինք, որ գուցե ապագայում մեկ աշխատանք էլ միասին ունենանք, բայց այս պահին դա ուղղակի միտք է, դեռևս ոչ մի կոնկրետ քայլեր չկան այդ ուղղությամբ, քանի որ դեռ ավելի շատ ուզում ենք տարածել մեր առաջին դուետը: Լուսինեի հետ հետագայում կծնվի արդյոք ևս մեկ աշխատանք, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:
Շարունակությունը` այստեղ: