Երեկ հաղորդավար Արտավազդ Ամիրյանի ծննդյան օրն է: 29-ամյակը տոնող Արտավազդն օրը սկսել էր սիրելիի և ծնողների կողմից մատուցված հաճելի անակնկալներով:

 

«Առաջինը Մարիամն է շնորհավորել ինձ. կեսգիշերին տուն էինք վերադառնում, մեքենայի մեջ նկատեց, որ օրը փոխվել է ու շնորհավորեց: Տանն էլ շարունակվեցին նրա ու ծնողներիս կողմից պատրաստած անակնկալները: Նրանք տորթ, խմիչք և մի շարք նվերներ էին գնել»,- ESem.am-ին պատմեց հաղորդավարը, ով իր հերթին անակնկալներ է պատրաստած եղել երկու սիրելի կանանց՝ մոր ու կնոջ համար:

 

 

«Ես փորձում եմ տարվա մեջ գոնե մի քանի անգամ երախտիքի խոսքս ասել այն մարդկանց, ում շնորհիվ այսօր կամ ու հասել եմ այս ամենին: Մայրիկիս ու կնոջս համար ծաղիկներ էի պատվիրել. երբ իրենք ինձ հանձնեցին իրենց պատրաստած նվերները, տեղ հասան իմ կողմից պատվիրված ծաղիկները:)»,- ասաց Արտավազդը, ով սոցցացային իր էջում էլ է շնորհակալություն հայտնել ընտանիքի անդամներին ու հարազատներին` միշտ իր կողիքն լինելու համար:

 

 

Հաղորդավարին նաև աշխատավայրում` Երևանի քաղաքապետարանում են հաճելի անակնկալ մատուցել: «Գործընկերներս էլ չէին մոռացել ծննդյանս օրն ու քաղաքապետարանում սեղան էին գցել:) Միասին տորթ կերանք ու խմեցինք: Մի շարք ջերմ բարեմաղթանքներ եմ լսել և´ քաղաքապետից, և´ մյուս գործընկերներիցս»,- նշեց նա:

Մեզ հետ զրույցի ժամանակ Արտավազդը շտապում էր բարեկամների ու ընկերների հետ վայելել տոնական երեկոն: «Մեծ խնջույք չեմ կազմակերպել, հյուրերի ցանկում իմ հարազատներն ու մտերիմ ընկերներն են լինելու: Սիրում եմ, երբ  ծննդյան օրերին մի լավ ուրախանում են»,- հավելեց հաղորդավարը:

 

 

Արտավազդի հետ խոսեցինք նաև անձնական նորության մասին:) ESem.am-ին օրերս հայտնի է դարձել, որ գարնանն ամուսնացած Արտավազդ և Մարիամ Ամիրյանները սպասում են իրենց առաջնեկին: Ընտանիքի համալրման մասին հարցին ի պատասխան՝ Արտավազդը ծիծաղելով ասաց. «Դեռ ոչինչ չեմ ուզում ասել, Աստծո կամքով, երբ ամեն բան լավ լինի, բոլորն էլ կիմանան»:

 

 

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը