Դերասան Մովսես Երեմյանը տևական ժամանակ է` չէր նկարահանվում նոր նախագծերում։ Հիմա նա ուրիշ զբաղմունքներ ունի. պար է դասավանդում, զբաղվում է ինքնազարգացմամբ և բավականին հեռու է մնում թե՛ շոուբիզնեսային միջոցառումներից, թե՛ լրատվամիջոցների հետ շփումներից։

 

Tert.am Life–ին հաջողվել է զրուցել դերասանի հետ, որի կենսակերպը բավականին փոխվել է։ Ասում է` ամուսնությունից հետո ավելի է հասունացել։

 

–Մովսես, երկար ժամանակ է` Ձեզ չենք տեսնում հեռուստաեթերում։ Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, հիմա ինչո՞վ եք զբաղվում։

 

–Ես հիմա զբաղված եմ պարով, որ մեջ ավելի եմ խորացել։ Պար եմ դասավանդում Երևանում և Գյումրիում։

 

Դադարից հետո այս պահին նկարահանվում եմ 25 մասանոց նոր նախագծում, որի փակագծերը բացել չեմ կարող։  

 

Այս ընթացքում եղել են առաջարկներ նաև երկարատև սերիալներից, սակայն  չեմ ընդունել։ Ինձ դա հարմար չէ նախ` ժամանակիս առումով։ Գրաֆիկի կախվածություն է առաջացնում, իսկ ես գրաֆիկով ապրող մարդ չեմ։ Ծանր եմ տանում դա։ Բացի այդ, չեմ սիրում երկար ժամանակ հանդես գալ նույն կերպարով։

 

 

–Պարը, կարծես թե, ընտանեկան զբաղմունք է դարձել ձեզ համար։

 

–Ժամանակին ես ու Աննան միասին էինք աշխատում, հիմա կինս չի դասավանդում։ Այդպես որոշեցինք։

 

–Մենք տեղեկություններ ունենք, որ Հայաստանից հեռանալու մտադրություն ունեք։

 

–Արտերկիր գնալու, աշխատելու և վերադառնալու ցանկություն ունեմ։ Երկարատև գնալու մասին եմ մտածում, բայց ոչ ընդմիշտ։

 

–Դա միայն ցանկությո՞ւն է, թե՞ նաև քայլեր եք ձեռնարկում մեկնելու ուղղությամբ։

 

–Հիմա կոնկրետ չեմ զբաղվում նրանով, որ ցանկությունս իրականություն դառնա, բայց կգա մի պահ, մի քանի օր կզբաղվեմ ու կգնամ։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։