Էլեկտրոնային լրատվամիջոցներում օրերս հրապարակում հայտնվեց այն մասին, որ «Նռան հատիկ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում նոր սիրավեպ է ձևավորվել Մովսես Երեմյանի և Ռոզա Ֆիլբերգի միջև, ինչի արդյունքում լարվել են նրա և կնոջ` Աննա Սիմոնյանի հարաբերությունները։
Tert.am Life-ն այս մասին զրուցել է կողմերի հետ։ Ռոզա Ֆիլբերգը չցանկացավ մեկնաբանություն տալ իր և Մովսեսի ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող թեմայի շուրջ։
Մովսես Երեմյանը շտապեց հերքել այն։ «Ես ու Աննան միասին էինք, երբ կարդացինք այդ նյութը։ Երկուսիս մոտ էլ ծիծաղ առաջացրեց։ Երբեք չէինք լսել, թե նման խոսակցություն»,– ասաց Մովսեսն ու հավելեց, որ նկարահանման հրապարակից դուրս շփում չունեն Ռոզայի հետ։
«Մեր հարաբերությունները գործնական են, ոչ ավելին։ Աննան ևս գործնական հարաբերություններ ունի Ռոզայի հետ, ինչպես սերիալի մյուս դերասանների հետ։ Ես կողքից տեսել եմ իրենց շփումը` շատ լավ, մարդկային շփում է։ Խանդ չկա բացարձակ»,– ասաց դերասանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։