Հանրային մարդկանց հաճախ են սիրավեպեր վերագրում, որոնք երբեմն համապատասխանում են իրականությանը, երբեմն՝ ոչ: Հաճախ պատահում է նաեւ, երբ կողմերը հերքում են, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ հայտնի ասույթը, թե «Ծուխն առանց կրակ չի ելնում» ինչպես միշտ ճիշտ է, նրանք միասին են, բայց համառորեն հերքում են դա:
Life.panorama.am-ին տեղեկություններ են հասել, թե Շպռոտը, ով արդեն երկար տարիներ է տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ է ապրում, հանդիպում է երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ, ով եւս ապրում է միացյալ նահանգներում: Ըստ տեղեկությունների՝ զույգը հաճախ է միասին տարբեր միջոցառումների ներկայանում, նրանք իրենց սոցիալական էջերում եւս չեն խուսափում միասին լուսանկարներ հրապարակել եւ ցույց տալ միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքը:
Life.panorama.am-ը, լուրերը ճշտելու նպատակով, փորձեց կապ հաստատել Շպռոտի հետ, սակայն չհաջողվեց, փոխարենը կայքը խոսել է երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ: Այս հարցի շուրջ երգիչը նշեց.
«Իհարկե, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մենք պարզապես հրաշալի ընկերներ ենք, ես շատ եմ սիրում Շպռոտին՝ որպես իմ լավ ընկեր եւ տաղանդավոր երգչուհի, բայց ոչ ավելին: Ի դեպ՝ մեր միջեւ 13 տարվա տարբերություն կա, այնպես որ այդ մասին խոսելն իզուր է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։