Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով ԱՄՆ-ում իր ծավալած գործունեությանը՝ Մենչը նշել էր․

«Իմ կյանքում այնպիսի բաներ եմ լսել իմ մասին, որ ես դրանով եմ զբաղվում, որ պատկերացում չունեմ դրանց մասին։ Ես ունեմ մի քանի տարբեր լեգալ բիզնեսներ այստեղ։ Օրինակ լսել եմ, որ զբաղվում եմ պլանի եսիմ ինչով, որ մարդ եմ Մեքսիկայով բերում Ամերիկա։ Դա փոքրիկ հայկական մտածելակերպ է, եթե մարդը մի փոքր իրեն լավ է զգում, պարտադիր պետք է զբաղվի ոչ լեգալ գործով։ Դա բացարձակ այդպես չէ։ Ես 17 տարեկանում, երբ տղաներով գնացինք Մոսկվա՝ ԿՎՆ, պահեր էին լինում Ռուսաստանում, երբ փող չէինք ունենում»։

Մենչը նշել էր նաև, որ մտքեր ունի՝ սթենդ ափ անելու, բայց միաժամանկ նշել էր, որ դա մեծ պատասխանատվություն է.

«Ես որ հիմա պատկերացնում եմ, որ դա մոնոներկայացում է, ես մենակ եմ բեմի վրա, ինձ մոտ շատ կա այդ վախը, ես իրոք վախում էի դա անել»։

Կիսվել