Սերիալային դերասան, մոդել Մովսես Երեմյանի անձնական կյանքը վերջին օրերին կրկին քննարկումների կիզակետում է հայտնվել: Նրա և Անի Երանյանի հարաբերությունների լայն քննարկումից հետո լուրեր տարածվեցին, որ զույգը բաժանվել է: Դրանից կարճ ժամանակ անց էլ համացանցում հայտնվեց լուսանկար, որում Մովսեսը մի աղջկա հետ է, և սկսեցին նոր քննարկումներ' մոդելի նոր սիրավեպի մասին:
Նմանատիպ հրապարակումների մեկնաբանությունների բաժնում հայտնվել էին գրառումներ, ըստ որոնց, Մովսեսն ու լուսանկարի աղջիկը նշանված են եղել դեռևս այն ժամանակ, երբ նա Անի Երանյանի հետ հարաբերություն չի ունեցել: «Լուսանկարի աղջկան այնքան էլ վաղուց չեմ ճանաչում և նախկինում չէի կարող նշանված լինել նրա հետ,- ասաց Մովսեսը, ումից հետաքրքրվեցինք նաև նախկինում նշանված եղե՞լ է, ինչից էլ, հնարավոր է, բխած լինեն խոսակցությունները: -Իրականում երբևէ ո´չ նշանված եմ եղել, ո´չ ամուսնացած, ոչ էլ երեխաներ ունեմ»:
ESem.am-ի հետ զրույցում Մովսեսը նշեց, որ նոր հարաբերությունների մասին կխոսի, երբ կյանքի նոր փուլ թևակոխի. «Անիի հետ հարաբերություններս շատ քննարկվեց, այդ իսկ պատճառով որոշել եմ այլևս չխոսել անձնական կյանքիս մասին, քանի դեռ ինչ-որ լուրջ փոփոխություն չի եղել»:
Սերիալային դերասանից հետաքրքրվեցինք նաև ստեղծագործական առաջիկա նորությունների մասին: «Այս ըննթացքում զբաղված էի բանակ գնալ-չգնալուս հարցերով: Երեք տարով հետաձգվեց բանակ գնալս: Առաջիկայում պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ, որտեղ էլ կհստականան առաջիկա անելիքներս»,- ասաց Մովսեսն ու հավելեց, որ այցը և´ գործնական և´ անձնական նպատակներով է:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը