Tert.am-ը գրում է. Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ու կինը՝ Իվան, սպասում են իրենց չորրորդ բալիկին: Ըստ շրջանառվող լուրերը՝ Հայկն ու Իվան չեն պարզել երեխայի սեռը, ուզում են անակնկալ մատուցել իրենք իրենց:
Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար կայքը խոսել է Հայկի հետ: Դերասանը չի հերքել, բայց և չի հաստատել լուրերը՝ նշելով, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին:
«Իմ շրջապատում էլ ոչ ոքի հետ չեմ խոսում այդ թեմայով: Դա նեղընտանեկան հարց է»,- նշել է դերասանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: