Ըստ շրջանառվող լուրերի հաղորդավար Արտավազդ Ամիրյանը պատրաստվում է երկու ամիս անց կայանալիք հարսանիքին… Life.panorama.am-ը որոշեց զրուցել Արտավազդի հետ' պարզելու տեղեկության իսկությունն ու նրա պասիվության պատճառները…

 

-Արտավազդ, վաղուց ձեր մասին տեղեկություններ չունենք: Ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում: Հիմնականում ուշադրության կենտրոնում ենք պահում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մշակութային օջախները՝ թատրոններ, արվեստի դպրոցներ, քաղաքում տեղի ունեցող պետական և ոչ պետական տոների կազմակերպումը…

 

-Ստացվո՞ւմ է Երևանում ակտիվ պահել մշակութային կյանքը:

-Դե, այդտեղ հասարակության մոտեցումն ու ընկալումը նույնպես կարևոր է… Քաղաքապետարանն այսօր ամեն ինչ անում է, որ յուրաքանչյուր տոն իսկապես տոն դառնա մեր քաղաքում: Դրա վառ օրինակներն են Էրեբունի-Երևանի տոնակատարությունները, ամանորյա միջոցառումները… Առջևում գարնանային գեղեցիկ տոներ, որոնց, իհարկե, արդեն նախապատրաստվում ենք…

 

-Նոր գործունեությո՞ւնն է պատճառը, որ «հրաժարվել» եք եթերային կյանքից:

-Այո, պատճառը միայն ծանրաբեռնվածությունն է… Երկու տարի աշխատեցի Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնում, այնուհետև տեղափոխվեցի քաղաքապետարան: Հատկապես այստեղ գերծանրաբեռնված եմ լինում և չեմ հասցնում նաև հեռուստաեթերին ժամանակ տրամադրել: Իսկ եթերին շա՜տ ժամանակ է պետք, անհրաժեշտ է բծախնդրորեն հետևել արտաքինին, թարմ ուղեղով լինել ու պատրաստված… Բայց, Փառք Աստծո, ուրախ եմ իմ ծանրաբեռնվածության համար, սիրով եմ կատարում իմ աշխատանքը… Իհարկե, եթե ընթացքում լինեն հետաքրքիր մտքեր, գաղափարներ՝ կապված հեռուստատեսության հետ, կյանքի կկոչեմ: Եթերն ինձ համար միշտ էլ հարազատ է…

 

-Նախկինում համագործակցում էիք Արամեի հետ, նրա մենեջերն էիք… Դուք նաև զարմիկներ եք: Այժմ ձեր հարաբերությունները սահմանափակվում են միայն բարեկամակա՞ն շփումով:

-Այո, գործնական, աշխատանքային շփում չունենք: Մեզ մոտ միայն լավ, բարի, բարեկամական հարաբերություններ են… Այդպես եղել է, կա ու կլինի՝ անկախ ամեն ինչից…

 

Շարունակությունը` այստեղ: