Երեկ «Քաղաքում» սերիալի Կարբիտը' իրականում՝ Մովսես Նիկողոսյանը, դարձել է 24 տարեկան: Հոբելյարին ծննդյան տոնի կապակցությամբ առաջինը շնորհավորել է սիրելին՝ Ասյան:

Մովսեսի փոխանցմամբ՝ ուղիղ կեսգիշերին իրենց տուն է մտել Ասյան՝ տոնական տորթով, շամպայնով ու շնորհավորել սիրելիին: «Ինձ համար մեծ անակնկալ էր Ասյայի՝ մեր տանը հայտնվելը: Թեև նա ծանոթ է ընտանիքիս անդամների հետ, մեր տանը հաճախ է լինում»,- նշեց դերասանը և ավելացրեց, որ գիշերն ընկերուհու և ընտանիքի հետ նշել է տարեդարձը, իսկ մյուս հարազատներից, ընկերներից ու ծանոթներից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստացել:

Թեև Մովսեսը որոշել էր 24-ամյակը տանը նշել, ընկերների առաջարկով տղաներով այն նշել են Ծաղկաձորում՝ ընկերներից մեկի ամառանոցում: «Տղաներով հայկական ավանդական ծնունդ արեցինք: Լողավազանի մոտ հավաքվեցինք, խորոված արեցինք ու նշեցինք տոնս»,- ասաց Մովսեսը, ով թեև գաղտնի պահեց ծննդյան տոնի առթիվ ստացած նվերները, սակայն նշեց, որ ըներուհուց այս տարի Galaxy S4 հեռախոս է նվեր ստացել:

Մովսեսի խոսքերով՝ միշտ նշում է ծննդյան տարեդարձերը, սակայն ամեն տարի՝ տարբեր կերպ: «Օրինակ անցած տարի, ծնունդս նշել եմ ընկերուհուս հետ. նրան ռեստորան հրավիրեցի ու երկուսով նշեցինք»,- եզրափակեց Մովսեսը:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է դերասանին և նորանոր հաջողություններ մաղթում:

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը