Երեկ դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը տոնել է ծննդյան 27-ամյակը: esyes.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց ծննդյան տոնի և անակնկալներ չսիրող ամուսնու անակնկալի մասին:)
Հոբելյարի օրն ամուսնու շնորհավորանքով է սկսվել: Մինչ Աստղիկը կեսգիշերին զայրացած սպասում էր ամուսնուն, ով ուշանում էր, Նարբեն ուղիղ ժամը 00:00-ին ներս է մտել ծաղկեփնջով ու շնորհավորել սիրելի կնոջ տարեդարձը: «Որոշել էինք ծննդյանս 27-ամյակը լողավազանում նշել, իսկ երեկոյան հավաքվել տանը' տոնը հարազատների հետ անկացնելու նպատակով»,-պատմեց Աստղիկը, ով չէր էլ ենթադրում, թե ծրագրերն ինչպես կարող են փոխվել և դեռ ինչ անակնկալներ են իրեն սպասվում:
Պարզվում է' ծննդյան տոնի պատրաստության ընթացքում Նարբեին զանգահարում են, ու նա շատ լուրջ ձայնով սկսում է ինչ-որ բան քննարկել. «Լսում եմ, որ նա ասում է' «Ոնց, այսօր Աստղի ծնունդն է, ինչ անսպասելի նկարահանում»»,-ասաց Աստղիկը, ում ամուսինը հայտնել է, որ անսպասելի նկարահանում է նշանակվել և ինքը պետք է գնա: Այնուհետև Նարբեն զանգահարում է կնոջը և հայտնում, որ նրա հետևից կգան Սարգիսն ու Մանոն և իրեն կբերեն Սևան, որտեղ էլ տեղի են ունենում «նկարահանումները»:
«Մենք գնում էինք Սևան, բայց ես ընդհանարպես տրամադրություն չունեի, որովհետև ողջ օրս խափանվել էր: Հասնելով այնտեղ' տեսա, որ ափին կանգնած բոլոր մեքենաներից իջան իմ ընկերներն ու հարազատ մարդիկ, ովքեր նույնիսկ հրավիրված չէին լողավազանային ծննդիս :)»,-մեծ ոգևորությամբ նշեց դերասանուհին և հավելեց, որ իր համար իսկապես մեծ անակնկալ էր ծննդյան օրը Սևանի ափին նշելը: Նարբեի պատրաստած անակնկալն իսկապես անսպասելի էր Աստղիկի համար, քանի որ վերջինիս փոխանցմամբ' ամուսինն անակնկալների սիրահար չէ:
esyes.am-ը շնորհավորում է Աստղիկին'մաղթելով նորանոր հաջողություններ:
Եվս մեկ անգամ շնորհավոր. Արևիկ Իսաջանյան