Երեկ երգչուհի Արփիի ծննդյան օրն էր: Նա տոնել է ծննդյան 31-ամյակը: Հարազատների ու մտերիմների հետ Աղվերանում գտնվող երգչուհին esyes.am-ի հետ զրույցում ասաց. «Ամսի 1-ին մեր մտերիմներից մեկի հարսանիքն էր, որի շարունակությունն էլ եղավ իմ ծնունդը: Առաջինը ամուսինս' Ալբերտը շնորհավորեց, որից հետո ամբողջ օրը շարունակվել են զանգերն ու շնորհավորանքները»:

Նախապես իր նվերների մասին տեղյակ Արփին նշեց, որ իր համար դրանք անակնկալ չէին, քանի որ նվեր մատուցողները խորհրդակցել են իր հետ' մինչ որևէ բան ընտրելը: «Շատ նվերներ եմ ստացել, բայց անակնկալներ չեմ ունեցել, քանի որ բոլորը նախապես ինձ հետ խորհրդակցել էին ու գիտեի' ով ինչ է նվիրելու, իսկ ամուսնուս կողմից դեռ ոչ մի բան չեմ ստացել. դեռ սպասում եմ, իր նվերը մեծ է լինելու :)»:
Արփիի հետ խոսեցինք նաև առաջիկա ծրագրերի ու սպասվելիք նորությունների մասին: «Առաջիկա ամիսներին շատ անելիքներ ունեմ. շուտով երեք ամսով մեկնելու եմ Քաթար, որտեղ համերգային ծրագիր եմ ունենալու: Նաև նոր ձայնասկավառակիս վրա եմ աշխատում, որտեղ զետեղված են լինելու միմիայն ժողովրդական երգեր, որոնք նորովի եմ ներկայացնելու: Նոր զուգերգ ունեմ երգիչ Մհերի հետ, որի տեսահոլովակն էլ արդեն պատրաստ է, բայց դեռ չենք որոշել այն եթեր տալու ժամկետները»:

Ընտանիքի համալրման հետ կապված երգչուհին ասաց, որ դեռ նորություն չունեն:
esyes.am-ը շնորհավորում է Արփիին և հաջողություն մաղթում նախաձեռնած գործերին:

 

 

Արփիի հետ զրուցեց Մերի Պողոսյանը