Դերասանուհի Աննա Դավթյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը. նա բոլորել է 26 տարին:ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց տոնական օրվա ու անակնկալների մասին: Աննան ասաց, որ ավանդույթի համաձայն կեսգիշերին իրեն շնորհավորել են ընտանիքի անդամները, միասին շամպայն են խմել ու դերասանուհուն հանձնել պատրաստած նվերները: «Շատ գեղեցիկ և ուրախ արարողություն էր,- նշեց Աննան և հավելեց,- ամուսինս էլ շատ հետաքրքիր անակնկալ էր պատրաստել: Նա ծաղիկներով սրտաձև տորթ մատուցեց, խնդրեց, որ կիսեմ այն և պարզվեց, որ ներսում թաքնված էր իմ նվերը` հեռախոսի տեսքով»:

 

 

Ըստ Աննայի` անթիվ շնորհավորանքներ է ստացել՝ հիմնականում հայրենիքից. նրան շնորհավորել են ընկերները, հարազատները: «Անսահման երջանիկ եմ ու շնորհակալ օրս լուսավոր դարձնելու համար»,- նկատեց ամուսնությունից հետո Պուշկինո քաղաք տեղափոխված Աննան: Դերասանուհի մայրիկը նշեց նաև, որ աղջիկը ողջ օրն իր գրկում է եղել՝ այդ կերպ շնորհավորելով իրեն :) «Օրս անցկացրել եմ աղջկաս ու ամուսնուս հետ` ուրախ և երջանիկ: Միասին զբոսնել ենք, այնուհետև ընթրել տանը»,- հայտնեց Աննան: Վերջինս խոստովանեց, որ ծննդյան տոներն այնքան էլ չի կարևորում, սակայն այդ օրը միշտ բարձր տրամադրություն է ունենում:

 

 

Խոսելով ստացած բարեմաղթանքների մասին` դերասանուհին ասաց, որ բոլորն այս տարի միահամուռ ցանկացել են իրեն շատ բալիկներ: Իսկ ծննդյան տորթի մոմերը փչելիս պահած երազանքը դերասանուհին որոշեց գաղտնի պահել :)

ESem.am-ը շնորհավորում է Աննային ու երազանքների իրականացում մաղթում:

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը