Օրերս համացանցում է հայտնվել դերասանուհի Աննա Դավթյանի և Jessie J-ի զուգերգը: ESem.am-ն այս առիթով զրուցել է ռուսաստանաբնակ Աննայի հետ ու պարզել դերասանուհու ստեղծագործական նորության մանրամասների ու դրա արձագանքների մասին:

 

Մեզ հետ զրույցում Աննան հայտնեց, որ դա ինտերնետային ծրագիր է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Այս ծրագրի շրջանակներում ես կենդանի երգել եմ»,- ասաց դերասանուհին և փոխանցեց, որ դա հեշտ է այն մարդկանց համար, ովքեր երգել գիտեն, որովհետև կան նաև չստացված տարբերակներ, ելույթներ:

«Իսկ թե ինչքանով է ինձ մոտ ստացվել, թող հանդիսատեսը որոշի»,- նշեց Աննան, ով միայն դրական արձագանքներ է ստացել:

 

Ըստ նրա` հաճույքով է մասնակել նախագծին, թեև երգչուհի դառնալու մասին ընդհանրապես չի երազել ու մտածել: «Իմ երազանքն էր ռեժիսոր դառնալ, որը կատարվել է, իսկ երգը համատեղել եմ իմ մասնագիտության հետ, հատկապես որ Երաժշտական կոմեդիայի թատրոնում էի աշխատում»,- եզրափակեց դերասանուհին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը