«Քարե դարդ»-ում հեռուստադիտողը դերասանուհի Աննա Մանուչարյանին այլ կերպ տեսավ՝ ավելի հումորայի և թեթև ժանրում, չնայած, ինչպես նա է նշում, դրական և բացասական կարծիքները շատ էին, անգամ մի անգամ կարծիք է լսել, որ դժվար կլինի այդ կերպարից դուրս գալ: Դերասանուհին այժմ նկարահանվում է երկու նոր նախագծում, որտեղ ներկայանալու է լրիվ այլ կերպարում: Նոր նախագծերում նկարահանվելու առաջարկ ստանալիս Աննան կարևորում է, թե դերասաններից ովքեր են նկարահանվում, ոչ թե դերասանական խանդի պատճառով, այլ որովհետև սիրում է պրոֆեսիոնալ դերասանների հետ նկարահանվել: BlogNews.am-ը դերասանուհու հետ զրուցել է նոր առաջարկների, բաց տեսարանների, դերասանական պահանջների, ինչպես նաև դստեր հետ հարաբերությունների մասին:
««Քարե դարդ»-ից հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել և այնպես ստացվեց, որ ընտրելու հնարավորություն ունեի: Հիմա զբաղված եմ երկու նախագծում, որոնք շատ տարբեր են իրարից, և հեռուստադիտողն ինձ կտեսնի լրիվ այլ կերպարում, բայց դեռ փակագծերը չեմ կարող բացել: Այս ընթացքում եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ տարբեր պատճառներով․ դրանցից մեկն էլ հոնորարն էր: Իհարկե, ինքնանպատակ չէ մեծ գումար ստանալը, բնականաբար, պետք է հաշվի առնել, թե որքան է զբաղվածությունդ, իսկ մեր աշխատանքը բարդ է, որքան էլ կողքից շատերի համար հեշտ է թվում: Կարևոր է նաև, որ կատարված աշխատանքի համար համապատասխան վճարվես, չնայած հիմա հաճախ են ասում` բյուջեն քիչ է»,- անկեղծանում է դերասանուհին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։