Երգիչ Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը թեև սիրում են խոսել ընտանեկան թեմաներով ու հանրայնացնել անձնական կյանքը, սակայն բացառություն են անում դստեր պարագայում՝ ոչ մի անգամ ցույց չտալով փոքրիկ Աննա-Մարիայի դեմքը։ Երեկ Ինստագրամի իր էջում Աննան հրապարակել է իր մանկական լուսանկարներից ու դրան կից գրառում կատարել՝ բավարարաելով հետևորդների հետաքրքրասիրությունը, որոնք անդադար հարցնում են, թե ինչպիսին է իրենց դուստրը, ով ի դեպ ամիսներ առաջ է բոլորել իր 1-ամյակը։
«Շատերն են հարցնում՝ ինչպիսին է Աննա-Մարիան, հենց այսպիսին է, սև աչուկներով և խուճուճ մազերով։ Սա ես եմ»։