Վերջին օրերին Արամեն ու կինը' Աննա Թովմասյանը, զբաղված էին իրենց համատեղ' «Իմն ես» տեսհոլովակի նկարահանումներով, որի մանրամասների մասին Life.panorama.am-ին պատմել է երգչի ընկերը' Սյոմա Կոդաբաշյանը, ով ոչ միայն տեսահոլովակի ռեժիսորն է, այլեւ զբաղվում է Արամեի գործնական հարցերով.
«Ճիշտն ասաց, չգիտենք էլ, թե ինչպես Արամեի ու Աննայի դուետը տարածվեց համացանցում, սա էլ հենց պատճառ դարձավ, որպեսզի արագացնենք նախապես պլանավորված տեսահոլովակի նկարահանումները եւ մարդկանց երգի օրիգինալ տարբերակը ներկայացնենք: Տեսահոլովակն արդեն նկարահանված է, այն հեռուստադիտողին կհանձնենք հունվարի 15-ին»,- պատմեց ռեժիսորն ու շարունակեց.
«Նախ ասեմ, որ տեսահոլովալկում ներկայացված է Արամեի ու Աննայի իրական սերը, սյուժետային գծեր կան, որոնք հիմնականում պատմում են հենց նրանց առօրյայի մասին: Անգամ ինքս, որպես ռեժիսոր, երբ առաջարկում էի այս կամ այն կերպ իրենց դրսեւորեն, Արամեն միջամտում էր ու ասում, որ իրենք իրականում իրենց այլ կերպ կպահեին նման իրավիճակում: Ուստի ամեն բան մոտեցվել է բնականին, ներկայացված է իրական, ընտանեկան ու շատ գեղեցիկ սեր»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: