Եվրոպական մի քանի երկրներում՝ ԼեհաստանումՀոլանդիայումԲելգիայումդեգերելուց հետո դերասան

հումորիստ ամուսիններ Արթուր և Արմենուհի Սուքիասյանները հաստատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ESem.am-ը Արթուրի հետ զրուցել է երկրից մեկնելու պատճառներիստեղծագործական կյանքում սպասվելիք 

նորությունների և երկրորդ բալիկ ունենալու ցանկության մասին:

 

 

Արթո՛ւր, որքա՞ն ժամանակ է, որ ԱՄՆ եք տեղափոխվել, և ո՞րն էր տեղափոխության պատճառը:

- Մոտ մեկ տարի է, ինչ ԱՄՆ-ում ենք: Պատճառը գրեթե այն է, ինչի համար մոտ մեկ միլիոն հայ Հայաստանից դուրս է ապրում:

 

-Մինչ ԱՄՆ հասնելը եվրոպական մի քանի երկրներում եք եղել, ինչո՞ւ  այնտեղ չմնացիք, չկարողացա՞ք հաստատվել:

- Հաստատվելը հարաբերական է, եթե նորմալ գումար աշխատելը, կուշտ ուտելն ու հագնվելը համարենք հաստատվել, ապա հաստատվել էինք: Եթե այս կյանքից ունես ավելի մեծ սպասելիքներ (խոսքս մասնագիտական կայացման և առաջընթացի մասին է), ապա այնտեղ մենք մեզ չգտանք:

 

 

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք հենց ԱՄՆ մեկնել, աշխատանքային առաջա՞րկ կար, թե՞…

- Ո՛չ, մինչ մեկնելը ոչ մի առաջարկ չենք ունեցել: Գործնական առաջարկներ հետո եղան,  որոնք էլ սիրով ընդունեցինք:

 

Այժմ ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղվում: Գործնական ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:

-Այստեղ տեղափոխվելուց օրեր անց ԱՄՆ-ի հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «Կտակով թագուհին» սերիալում նկարահանվելու առաջարկ ստացանք, որին հաջորդեց դերասան Արման Նշանյանի նոր՝ «Կինն է այդպես որոշել» ներկայացման մեջ խաղալու հրավերը: Հիմա մենք մեր նոր ֆիլմի սցենարի վրա ենք աշխատում, դերասանական կազմն արդեն ընտրված է, սցենարն ավարտելուց անմիջապես հետո կսկսենք նկարահանումները: Ֆիլմի աշխատանքների ավարտից հետո կանցնեմ իմ՝ Բելգիայում բեմադրած «Ռոմեոն ու Ջուլիետը հանդերձյալ կյանքում» ներկայացման վերաբեմադրելուն:

 

 

-Ասացիք, որ ձեր ֆիլմի սցենարի վրա եք աշխատում. ե՞րբ այն պատրաստ կլինի, հեռուստասերիա՞լ է, թե՞ գեղարվեստական ֆիլմ:


-Հիմա նախապատրաստական աշխատանքներով ենք զբաղված, դերասանները պատրաստ սպասում են նկարահանումներին, որոնք հավանաբար կսկենք մարտի վերջից: Այն 20 մասից բաղկացած հումորային հեռուստաֆիլմ է: Այս ֆիլմի ավարտից հետո նախատեսում եմ ամերիկացի դերասանների մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Երբ ամեն բան հստակ լինի, խոստանում եմ ասել ձեզ:

 

-Ֆիլմը Հայաստանում ապրող հեռուստադիտողների համար հասանելի կլինի՞:


-Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ Հայաստանում կցուցադրվի, թե՝ ոչ: Դա իմ որոշելու հարցը չէ: Եթե Հայաստանում գործող հեռուստաընկերություններից մեկը ցանկություն հայտնի այն գնելու, ապա իմ՝ այդտեղ ապրող հայրենակիցները նույնպես կդիտեն այն:

 

 

Արթուր, այժմ շատ հայ հայտնիներ են բնակվում Միացյալ Նահանգներում: Ո՞ւմ հետ ես շփվում, ովքեր են այդտեղ քո ընկերները:

-Գործի բերումով շփվում եմ գրեթե բոլորի հետ, բայց իմ ամենամտերիմ ընկերն իմ կինն է՝ Արմենուհին: Մտերիմ եմ նաև Արամ Ասատրյանի որդու՝ Տիգրան Ասատրյանի հետ. շատ բարձր եմ գնահատում նրա մարդկային արժանիքները:

 

-Արդեն 3 տարի է՝ Հայաստնում չեք եղել, ի՞նչն եք ամենից շատ կարոտում:

-Միայն անհոգ մանկությունս եմ կարոտել :)

 

Վերադառնալու ցանկություն ունե՞ք:

- Իմ ցավոտ թեման բարձրացրիք: No comment...

 

 

Ձեր մեկնելուց հետո լուրեր էին պտտվում, մարդիկ մի քանի վարկած էին շրջանառում, թեինչն էր ձեր՝ երկիրն անակնկալ կերպով լքելու պատճառը, ի՞նչ կասես այդ մասին:


-Ռուսները մի շատ լավ խոսք ունեն՝ «нет дыма без огня»: Միայն մի բան կավելացնեմ, ոչինչ հենց այնպես չի լինում: Ցավով պետք է նշեմ, որ մենք մեզ մեր հայրենիքից հեռու ավելի ապահով ու գնահատված ենք զգում:

 

-Իսկ ընտանեկան կյանքում նորություններ չունե՞քե՞րբ եք պատրաստվում համալրել ընտանիքը:


-Այս պահին դեռ նորություններ չունենք, բայց հուսով եմ՝ շուտով կունենք: Ես էլ,  Արմենուհին էլ շատ ենք ուզում կրկին ծնող դառնալ. Աստծո կամքով շուտով բարի լուր կունենանք:

 

 


Զրուցեց Մերի Պողոսյանը