ESem.am պատմել է, որ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու ամերիկահայ երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանն ապրում են քաղաքացիական ամուսնությամբ: Երկու տարվա համատեղ կայնքից հետո` երեկ` Համբույրի միջազգային օրը, զույգն օրինականացրել է հարաբերությունները` իրենց միությունը գրանցելով զագսում:

 

«Եթե  միայն իմ ցանկությամբ լիներ, երբեք չէի օրինականացնի հարաբերություններս զագսում, քանի որ, գուցե շատերը զարմանան, բայց ենթագիտակցական մակարդակով շատ ավելի հետաքրքիր է: Իսկ հարաբերությունները զագսում գրանցելը Շանթի ցանկությունն էր. այն պետք էր նաև հետագա թղթաբանության համար»,- մանրամասնեց Հասմիկը, ում խոսքով` նույնիսկ վկաներ չեն ունեցել:

 

 

Հասմիկն ու Շանթն իրենց ամուսնությունը զագսում գրանցելու կապակցությամբ հատուկ խնջույք չեն կազմակերպել, սակայն քանի որ մեկ օր առաջ իմացել են օրը և ընկերների հետ ակումբում են եղել, միասին նաև նշել են: «Կարելի է ասել, մենք երկուսով նշել ենք բացօթյա վայրում՝ մաքուր օդին, խմել ենք, ուրախացել, պարել, ինչն էլ շատ լավ էր»,- պատմեց երգչուհին:

 

Ըստ նրա` հուլիսի 6-ը հատուկ չեն ընտրել, պարզապես այդպես է ստացվել: «Ես կցանկանայի, որ ծննդյանս օրը լիներ, բայց, ըստ զագսի կանոների, այդպես ստացվեց: Սա ընդամենը թուղթ է. շատ զույգեր կան, որ այս կերպ օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն, երբ, ցավոք, եկել է բաժանվելու օրը, այդ թուղթը հաստատ չի փրկել,- ասաց Հասմիկը` հավելելով,- իսկ երբ մեր հարսանիքն ու պսակադրությունը կլինի, այդ օրվանից կզգամ այս ամենի խորհուրդը»:

 

 

Երգչուհին հայտնեց նաև, որ հարսանիք անպայման կանեն, սակայն երբ, որ երկրում և ինչ պայմաններով, դժվարացավ նշել:

 

ESem.am-ի հարցին, թե որ երկրում են ցանկանում իրենց հարսանիքն անել, Հասմիկն ասաց. «Ես կուզեի, որ հա՛մ Հայաստանում անենք, հա՛մ ԱՄՆ-ում, քանի որ հյուրերի գնալ գալը մի քիչ դժվար կլինի: Էստեղ իմ հարազատներն ու ընկերները կլինեն, էնտեղ` Շանթի»:

 

 

Բալիկ ունենալու մասին խոսելիս Հասմիկն ընդգծեց, որ ինքը երբեք չի թաքցնի այդ փաստը, քանի որ այն շատ սպասված լուր է իրենց համար: «Ամեն բան իր ժամանակին է լինում: Ասում են` մենք որոշում ենք, թե ինչն է մեզ համար լավ, իսկ Աստված գիտի, թե ինչ է մեզ պետք և երբ: Այժմ վայելում եմ կյանքը, երբ պետք է լինի, կլինի այդ լուրը… Երբ շուրջդ տեսնում ես, թե ինչ դժվար ժամանակներում ենք ապրում, միայն այդ ժամանակ ես հասկանում, թե ինչքան երջանիկ ես ու շնորհակալ: Ոչ ոք կատարյալ չէ, և կայնքն էլ կատարյալ լինել չի կարող. պետք է դրական տրամադրվել ու փորձել թեթև ապրել, վայելել ամեն օրն ու կյանքը»:

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը