Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում System Of A Down խմբի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգի էներգիան դեռ շրջում է մեր քաղաքում: 50.000 և ավելի հանդիսատեսի շարքում համերգը վայելել են նաև հայ հայտնիներից շատերը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմեց, որ համերգին ներկա է գտնվել սիրելիի հետ ու դեռ տպավորված է. «Տպավորություններս մեծագույն էին: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական էր հենց այս շրջանում իրականացած System Of A Down խմբի համերգը: Այն ամբողջ էներգիան, որ հաղորդեցին տղաները հանդիսատեսին, նույնիսկ հորդ անձրևը չստիպեց հեռանալ բազմահազարանոց հանդիսատեսին:

 

Այո, արժեր թեկուզ հինգ ժամ անձրևի տակ մնալ, բայց ստանալ այն էմոցիաները և դրական լիցքերը: Իմ ստացած էներգիան կոնկրետ ինձ երեւի կբավականացնի մեկ տարի նույն լիցքերով ապրել: Եթե մի կողմ թողնեմ համերգի մասին իմ սուբյեկտիվ կարծիքը և գլոբալ դիտարկեմ այս հարցը, ապա պետք է հատկապես շեշտել, որ տղաները եկել էին այն ժամանակ, երբ մեզ շատ էին պետք: Նրանք շատ հայրենասեր չորս երիտասարդ են, ովքեր իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում տպավորված են իրենց պայքարով հանուն արդարության, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հանուն հայ ժողովրդի: Սա մեծ քայլ էր մեզ համար»,- պատմեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: