ESem.am-ը զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ նորություններ կան նրա ստեղծագործական և անձնական պլաններում:

 

Մեզ հետ զրույցում Լիլիթն ասաց, որ անձնական կյանքը դասավորելու մասին դեռ չի մտածում և միտքը միայն ստեծագործական աշխատանքներով է զբաղված: «Անձնական նորություններ չունեմ, չեմ ուզում և չեմ մտածում այդ մասին»,- շեշտեց երգչուհին: Նրա խոսքով` այժմ միայն աշխատանքի մասին է մտածում և կենտրոնացել է դրա վրա: «Միտքս միայն ստեղծագործականով է տարված. անքան եմ մտել դրա մեջ, որ նույնսիկ դուրս էլ չեմ գալիս որևէ տեղ, որ ինքնըստինքյան ստացվի մի բան»,- նկատեց երգչուհին:

 

Նա ստեղծագործական նորություններ կներկայացնի հավանաբար սեպտեմբերին: «Սեպտեմբերին նոր երգ ու տեսահոլովակ կունենամ, սակայն չեմ ցանկանա այժմ փակագծերը բացել. ամեն ինչ նախապատրաստական փուլում է»,- մանրամասնեց երգչուհին:

Անդրադառնալով ամառային հանգստի թեմային՝ Լիլիթը Esem.am-ին հայտնեց, որ հանգստի չի մեկնի. փոխարենը՝ հաճելին կհամատեղի օգտակարի հետ: «Արդեն տասը տարուց ավելի է, հատուկ հանգստի չեմ գնում. երբ համերգներ եմ ունենում ու որևէ երկիր եմ մեկնում, նաև հանգստանում եմ: Այս տարի էլ հավանաբար այդպես կլինի»,- եզրափակեց երգչուհին:

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը