«Ցանկալի փեսացու» նախագծից հայտնի դարձած Ալեքսանդրա Սամուելենկոն, որը, որպես դերասանուհի ներկայանում է «Չեյնջ» սիթքոմում, ընտրյալ ունի։ Ալեքսանդրան չի հրապարակում սիրելիի լուսանկարը, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիրելիի մասին և հայտնել, որ կողակիցը որևէ կապ չունի շոու բիզնեսի հետ։
Նա նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով, իսկ հարաբերություններն օրինականացնելու մասին առայժմ չեն մտածում։ «Ժամանակին ես եղել եմ քաղաքացիական ամուսնության մեջ ու դեռևս ոչ մի տեղ չեմ շտապում։ Մենք միասին չենք ապրում, ուղղակի հանդիպում ենք։ Մոտ 1 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ծանոթ ենք 9 տարի։ Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, որովհետև ամեն ինչ գիտենք իրար մասին»,– ասաց նա։
Ալեքսանդրայի խոսքով' «Ցանկալի փեսացու»–ի ավարտից հետո առաջին անգամ է լուրջ հարաբերություններ սկսում. «Ուզողներ միշտ ունեցել եմ, սակայն լուրջ հարաբերություններ միայն հիմա ունեմ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։