Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն օգտագործել է նկարահանումների ու քննությունների ընթացքում ունեցած դադարն ու հանգստի նպատակով 15 օրով մեկնել ԱՄՆ: Շուշաննայի խոսքով՝ ԱՄՆ մեկնել է ոչ միայն հանգստանալու, այլև տատիկին այցելելու: «Մայրական կողմի տատիկս այնտեղ է բնակվում, որոշեցի ազատ ժամանակս օգտագործել, այցելել նրան ու ԱՄՆ-ում բնակվող ընկերներիս»,-ESem.am-ին հայտնեց դերասանուհին:

 

 

Շուշաննան շատ ուրախ է, որ իր համար հեշտ է ստացվել շատերի համար երազանքների երկիր ԱՄՆ մեկնելը: «Չեմ կարող ասել, թե ինձ համար երազանք է եղել այնտեղ լինելը, ուղղակի հետաքրքիր էր բացահայտել նաև այդ երկիրը»,- նկատեց նա և նշեց, որ տպավորված է վերադարձել Միացյալ Նահանգներից:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն օրինապահ երկիր է: «Մարդիկ մեկը մյուսի հանդեպ շատ բարեհամբույր էին, ժպտերես, էներգիայով լի: Կարծես ժամանակը նրանց համար քիչ լիներ. շտապում էին աշխատել, սովորել ու տեմպից հետ չմնալ,- ասաց«Տնփեսայում» նկարահանվող դերասանուհին և հավելեց,-ընդհանուր առմամբ՝ գեղեցիկ ու մաքուր երկիր էր»:

 

 

15 օրերի ընթացքում Շուշաննան հնարավորություն է ունեցել այցելելու Միացյալ Նահանգների ամենատպավորիչ վայրերը: «Եղել եմ Դիսնեյլենդում, Յունիվերսալ ստուդիոյում, Վեգասում, Սանտա Բարբարայում: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր վայրում ինձ համար հետաքրքիր մի բան ֆիքսել եմ»,- նշեց Շուշաննան, ում խոսքով՝ կես ամսում հնարավոր չէր ամբողջությամբ բացահայտել ԱՄՆ-ն. դրա համար էլ ցանկություն ունի կրկին մեկնել այնտեղ:

Ըստ Շուշաննայի՝ պարզապես մեղք կլիներ Վեգաս գնալ ու խաղատուն չմտնել:) Դերասանուհին խոստովանեց, որ խաղատանը սիմվոլիկ գումար է տանուլ տվել:)

 

 

Դերասանուհին, ում ԱՄՆ-ում ևս ճանաչել են ու լավ խոսքեր ասել, ավելացրեց նաև, որ ամեն ինչ անում է՝ առաջիկայում նորություններով ներկայանալու համար, որոնց մասին կհայտնի ավելի ուշ : Այս շրջանում Շուշաննա կշարունակի նկարահանվել «Տնփեսայի» վերջին եթերաշրջանում ու կհանձնի ինստիտուտի քննությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Զրուցեց Արևի