Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ում հանդիպում ենք «Տնփեսա» սիթքոմում՝ Անուշիկի կերպարում: Նախագծի ավարտի, ձեռք բերած ընկերների, տարաբնույթ կերպարների նաև անձնական կյանքի մասին մանրամասն՝ հարցազրույցում:
-Շարունակվո՞ւմ են Տնփեսա սիթքոմի նկարահանումները:
-Այո, այժմ զբաղված եմ վերջին նկարահանումներով, շուտով կավարտենք 4-րդ եթերաշրջանը: Հունիսի 1-ից կսկսվեն դասերս:
-Սպասվող աշխատանքային պարապուրդը Ձեզ արդեն անհանգստացնո՞ւմ է:
-Սա ինձ համար աշխատանք է, որին ես սիրով եմ գալիս: Երբ որևէ նախագծում երկար ժամանակ ներգրավված ես լինում, ավարտին մոտենալու ժամանակ հուզվում ես, կարոտ զգում: Ավարտից հետո մի քանի օր նույնիսկ դատարկություն ես զգում: Բայց ասեմ, որ հեշտ չէ անմիջապես նոր նախագծի անցնելը, կերպար կերտելը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դուրս գաս նախորդ կերպարից:
Շարունակությունը` այստեղ: