Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է: Տարեդարձի կապակցությամբ կեսգիշերից մի շարք շնորհավորանքներ ու անակնկալներ ստացած դերասանուհին ESem.am-ի հետ զրույցի ժամանակ նկարահանման հրապարակում էր:

 

«Ծննդյանս առավոտը նկարահանման հրապարակից է սկսվել, բայց չեմ դժգոհում` շատ ուրախ է անցնում: Գործընկերներս ինձ համար տորթ էին պատրաստել: Փչեցի մոմերն, ու անցանք գործի: Կարծում եմ` երեկոյան դեռ միասին նշելու առիթ կունենանք»,- ասաց Շուշաննան:

 

 

Դերասանուհուն ուղիղ կեսգիշերին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամներն ու բարեկամները, ովքեր հատուկ հավաքվել են՝ երեկոն միասին անցկացնելու համար:

 

«Բարեկամներիս հետ նշում էինք, երբ երկրպագուներիցս մեկը՝ մի քանիսի անունից, ինձ անակնկալ մատուցեց: Նա տորթ, փուչիկներ ու նվեր էր բերել :) Առավոտյան էլ մեկ այլ երկրպագուի կողմից հաճելի նվեր ստացա` Անուշիկի կերպարով (նկատի ունի՝ «Տնփեսա» սիթքոմում իր մարմնավորած կերպարը-լր.) տորթ»,- մանրամասնեց սերիալային դերասանուհին:

 

 

Ծննդյան երեկոն էլ նա նկարահանաման հրապարակում է անցկացնելու, այդ պատճառով խնջույք կազմակերպելու ժամանակ չի ունենա:

 

Զրուցեց Մերի Պողոսյանը