Դերասան-երգիչ Արսեն Գրիգորյանը վերջերս է վերադարձել Փարիզից, որտեղ իր ընկերների՝ Նազենի Հովհաննիսյանի, Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի, Սոֆի Մխեյանի և Կամո Սեյրանյանի հետ մեկնել էր շրջագայության:
ArmՏtar.am-ը զրուցեց Արսեն Գրիգորյանի հետ փարիզյան արկածների, և ինքնաթիռից ուշանալու մասին, նաև տեղեկացավ առաջիկա պլանների և «Սիրո Կամուրջ» մյուզիքլում նրա մասնակցությունից:
Արսեն, փետրվարի 8-ին մեկնեցիք Փարիզ, որտեղ մասնակցեցիք «Արարատ» պարի խմբի10-ամյակին նվիրված համերգին: Ինչպե՞ս անցավ համերգը, ինչպիսի՞ լիցքերով եք վերադարձել :
Համերգը շատ լավ անցավ, դահլիճը լեփ-լեցուն էր, և մեզ շատ լավ ընդունեցին այնտեղ: Համերգի կառուցվածքը՝ թե՜ պարային խմբի մասով, թե՜ երաժշտական, որտեղ ելույթ էին ունենում Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Սոֆի Մխեյանը և Կամո Սեյրանյանը, իսկապես հիանալի էր: Շատ լավ լիցքերով եմ վերադարձել, հասցրեցի այնտեղ տեսնել իմ ընկերներին, իսկ Փարիզը գեղեցիկ էր, ինչպես միշտ:
Որքա՞ն մնացիք Փարիզում, տեղյակ եմ, որ բացի համերգներից, հասցրեցիք նաև նշել Կամո Սեյրանյանի ծննդյան տարեդարձը, կխոսե՞ս այդ մասին:
Այո՜, Կամոյի ծննդյան տարեդարձը նշեցինք շատ լավ բրազիլական ռեստորանում, որտեղ բրազիլական շոու էր, և այն ավելի չտեսնված դարձավ Կամո Սեյրանյանի ակտիվ մասնակցությամբ, որտեղ նրան ներգրավվեցինք ու պարել սովորեցրինք: Իսկ Փարիզ մեկնել էինք 6 օրով :
Շարունակությունը՝ այստեղ: