Ի՞նչ են խոսում. դերասանուհի Նաիրա Մովսիսյանը փակել է գեղեցկության սրահը և պատրաստվում է մեկնել երկրից:

 

Իրականում. երեկվանից դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անվան շուրջ խոսակցությունների ալիք է բարձրացել: Համացանցում լուրեր են տարածվել, թե դերասանուհին փակել է իր «Նար Մովիս» գեղեցկության սրահն ու պատրաստվում է լքել հայրենիքը: ESem.am-ը զրուցեց Նաիրայի հետ, ով մասամբ հաստատեց տարածված լուրերի իսկությունը. «Լուրն այնքանով է համապատասխանում իրականությանը, որ իմ գեղեցկության սրահն իսկապես փակվել է: Առանձնապես լուրջ պատճառ չի եղել այն փակելու համար, ուղղակի որոշեցի ու փակեցի: Ինչ վերաբերում է երկրից մեկնելուն' նման ցանկություն ունեմ, բայց ոչինչ դեռ հստակ չէ: Մեկնելու դեպքում մշտական բնակության չեմ գնալու: Ես սիրում եմ ճամփորդել, շատ երկրներում լինել»: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց նաև, որ ուսումն ԱՄՆ-ում շարունակելու, դերասանական նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունի: «Ուսում ստանալու նպատակով կմեկնեմ Ամերիկա, ճամփորդությունս կսկսեմ այնտեղից, հետո տեսնենք' ինչ կլինի: Սակայն սա էլ դեռ հստակ չէ, առայժմ ցանկություն է, ես չեմ սիրում որևէ բան ծրագրել»,- նշեց դերասանուհին:

 

Շարունակությունը՝ այստեղ: