«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։

 

Մանկություն


Փոքր ժամանակ հանգիստ երեխա եմ եղել, ինչպես հիմա իմ աղջիկն է։ Հետո ավելի չարաճճի ու ինքնուրույն դարձա։ Ինքս էի ամեն ինչ անում։ Ես մեր տան մինուճար երեխան էի, երբ 5–6 տարեկան էի, էգոիստ էի, բայց ժամանակի ընթացքում փոխվեցի, քանի որ մայրս այլ կերպ դաստիարակեց ինձ։ Մայրս շատ էր աշխատում ինձ հետ, որպեսզի բնավորության վատ գծեր չունենամ։ Դրանից հետո ավելի մարդամոտ էի ու ունեցածս կիսում էի բոլորի հետ։ Մինչև օրս էլ այդպես է։

 

Ինքս միշտ փոփոխական եմ եղել և, որպես այդպիսին, երազանք չեմ ունեցել։ Գրեթե, բոլոր երեխաների նման ուզում էի բժիշկ դառնալ։ Հետո իրավաբան, ապա օպերային երգչուհի, հոգեբան, վերջում ընտրեցի այն արվեստը, որի շնորհիվ կարող եմ խաղալ այդ դերերը։ Միշտ հետաքրքիր զգացողություն եմ ունեցել, որ պետք է ճանապարհորդեմ, հայտնի լինեմ ու ինձ հեռուստացույցով ցույց տան։  Չգիտեմ ինչու, միշտ իմացել եմ, որ տարբերվելու եմ` կապ չունի լա՞վ առումով, թե՞ վատ։

 

Պատանեկություն


Պատանեկության շրջանում ինձ ոչ ոք չէր հասկանում, քանի որ սիրում էի տղաների հետ շփվել, նրանց հետ ֆուտբոլ խաղալ։ Այն ժամանակից էլ սխալ են ընկալել ինձ։ Ասում էին` ինչպես կարող է աղջիկը տղաների հետ ընկերություն անել։ Նրանց կարծիքով`տղա–աղջիկ ընկերներ լինել չեն կարող։ Միշտ հասուն եմ մտածել իմ տարիքի համեմատ, դրա համար իմ բոլոր ընկեր–ընկերուհիներն ինձանից տարիքով մեծ են եղել։ Գաղափարական առումով ես միշտ 2 տարի մեծ եմ եղել։

 

Դպրոցում գերազանց եմ սովորել։ Կյանքում միայն մեկ 4 եմ ստացել, այն էլ մամաս է դրել։ Դպրոցի վերջին 2 տարում մայրս էր ինձ դասավանդում։ Մինչև 9–րդ դասարան գերազանց եմ սովորել, իսկ 10–ում մայրս ինձ 4 նշանակեց անգլերենից։ Չվիճեցի մայրիկիս հետ, բայց դասընկերներս բողոքեցին, ասացին, որ բոլոր հարցերին պատասխանել եմ։ Մայրս ուզում էր, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվեմ։ Ինձ համար օտար լեզուներում մասնագիտանալն անհետաքրքիր էր։ Երբեմն մայրիկիցս թաքուն էի սովորում անգլերենիս դասերը, որ չտեսնի`սովորում եմ։

 

Եղել եմ գերազանց աշակերտ, բայց գիրք կրծող չեմ եղել։ Սովորել եմ այնքան, ինչքան այդ պահին պետք է։ Միայն կենսաբանություն առարկան չեմ սիրել։ Ինձ գրավում էին թվերը, հաշվարկները, որոնք չկային կենսաբանության մեջ։

 

Չափահասություն


Մինչև չափահաս դառնալս սենտիմենտալ էի, հուզական, դրանից հետո սկսեցի կոտրել իմ միջի այդ աղջկան և դարձա ավելի սառը մարդ։ Սկսեցի ավելի բանական, ռեալ, հաստատուն նայել կյանքին։ Ինձ տրամադրել էին, որ կյանքը պայքար է, չնայած նման բան չկա։ Երբեմն զգացմունքները տեղի են տալիս և հուզական եմ դառնում։

 

Բնավորությամբ փոխվելու մյուս պատճառը, թերևս, այն է, որ չունեի հարազատ եղբայր, ծնողներս էլ բաժանված էին, ակամայից սկսեցի պայքարող դառնալ։ Կամ պետք է լինեի սառը, կամ տրվեի ցանկություններին, արդյունքում` շատ վատ բան ստացվեր։ Դրա համար էլ ես ընտրեցի առաջին տարբերակը։ Այո, ես սառն եմ, չոբան եմ, չոր եմ և կոպտում եմ բոլորին։ Այդպիսին լինելը շատ դեպքերում օգնում է ինձ։

 

Չափահասության շրջանում մի անգամ նշանս եմ հետ տվել, հետո ամուսնացել ու բաժանվել եմ, բայց դա ինձ չի ընկճել։ Ամեն անգամ մտածել եմ ճիշտ ընտրություն եմ կայացրել և այդպես երջանիկ կլինեմ։ Այլևս չեն լինի հոգսեր կամ էլ քիչ կլինեն, էլ ես չեմ լինի որոշողը, կլինի մեկը, որ կորոշի։ 29 տարեկանի համեմատ այնքան բան եմ տեսնել ու ապրել, որը, երբեմն, հոգնեցնում է։ Դա հիշելը, անգամ, տհաճ է։ Ուզում եմ ինձ կին զգալ։ Միայն արտաքնապես կին չլինեմ, ներքուստ էլ ինձ կին զգամ։

 

Տղամարդու մեջ տանել չեմ կարողանում սուտը և անկայունությունը, անպարտաճանաչությունը։ Ես կգժվեմ, եթե տղամարդն ունենա այդ հատկանիշները։ Ավելի լավ է, ինձ չսիրի, բայց լինի պարտաճանաչ ու անկեղծ։ Երբ սկսում են ինչ–որ բաներ հորինել, ինձ սպանում է։ Առաջին անգամ նշանս հետ տվեցի, որովհետև հասկացանք` մենք պարզապես լավ ընկերներ ենք, իսկ ամուսնության դեպքում չեմ ցանկանում մանրամասնել։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում