Ջորջ եւ Ամալ Քլունիների ընտանիքում նոր համալրում կա՝ Նելսոն անունով սենբեռնար շնիկը, որը դերասանը կնոջը նվիրել է նրա 46-ամյակին։
Զույգին պապարացիները լուսանկարել են Ֆրանսիայի հարավում գտնվող Կոտինյակ գյուղի փողոցներում՝ ընտանիքի նոր անդամի հետ զբոսնելիս։
Քլունիների ընտանիքում նորեկ Նելսոնը առաջին սենբեռնարը չէ: Փոքրիկ ձագուկը կմիանա Ռոզիին, որին անվանել են Ջորջի հանգուցյալ մորաքրոջ՝ Ռոզմարիի անունով:
Կարծիքներ կան, որ Քլունիներն այժմ մշտապես տեղափոխվել են Լազուր ափ: Նշվում է, որ զույգը վեցամյա երկվորյակների՝ Էլլայի եւ Ալեքսանդրի հետ միասին մի քանի ամիս է, ինչ ապրում է 18-րդ դարի Domaine du Canadel կալվածքում։
Նրանց ֆրանսիական կալվածքը ներառում է 25 ակր խաղողի այգի, լողավազան, թենիսի խաղադաշտ, ձիթապտղի պուրակ եւ դեկորատիվ լիճ: